Ուրբաթ, 20. 03. 2026

spot_img

Երկու կին տիեզերագնացներ պատմության մեջ երկրորդ անգամ բաց տիեզերք են դուրս եկել

 Ամերիկացի տիեզերագնացներ Ջեսիկա Մեյրը եւ Քրիստինա Քուկը հունվարի 15-ին բաց տիեզերք են դուրս են եկել Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ)՝ շարունակելու հնացած նիկելաջրածնային մարտկոցները նոր ավելի հզոր լիթիումաիոնային մարտկոցներով փոխարինելու գործողությունը: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տիեզերագնացները բաց տիեզերք են դուրս եկել ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով ժամը 06:35-ին (Երեւանի ժամանակով 15:35-ին): Սպասվում Է, որ գործողությունը կտեւի մոտավորապես 6,5 ժամ: Կայանի Էներգամատակարարման նորացումն սկսվել Է տակավին 2017 թվականի հունվարին: Սա ամերիկացի երկու կին աստղագնացների արդեն երկրորդ ելքն Է բաց տիեզերք:

Պատմության մեջ առաջին անգամ ՄՏԿ-ից միանգամից երկու կին դուրս են եկել 2019 թվականի հոկտեմբերին: Բաց տիեզերքում գտնվելու ընթացքում, որը շարունակվել Է մոտավորապես 6,5 ժամ, Մեյրը եւ Քուկը հաջողությամբ փոխարինել են ՄՏԿ-ի՝ շարքից դուրս եկած Էներգաբլոկներից մեկը: Նրանց հարկ կլինի բաց տիեզերք դուրս գալ նաեւ հունվարի 20-ին՝ ավարտելու մարտկոցների փոխարինման բոլոր աշխատանքները: Բոլոր նոր մարտկոցների մոնտաժումից հետո, որոնց ծառայության ժամկետը տասը տարի Է, դրանք թույլ կտան զգալիորեն բարելավել Միջազգային տիեզերակայանի Էներգամատակարարումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին