Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Ներդրողներին Հայաստան բերելու գործառույթը չի սահմանափակվում աջակցման կենտրոնի ակտիվությամբ. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու գործառույթը չի սահմանափակվում միայն Ներդրումների աջակցման կենտրոնի ակտիվությամբ, նախարարությունն աշխատում է նաև միջազգային կազմակերպությունների հետ և այլ ուղղություններով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Գործառույթ, թե ինչպես կարելի է օտարերկրյա ներդրողներին Հայաստան բերել, մենք ունենք, սակայն դա չի սահմանափակվում միայն Ներդրումների աջակցման կենտրոնի ակտիվությամբ: Տարբեր էլեկտրոնային հարթակներով և տարբեր պաշտոնական այցերի շրջանակներում հանդիպելով հատկապես թիրախային շուկաներում՝ ներդրումային շրջանակում մենք ներկայացնում, պատմում ենք այն հնարավորությունների մասին, որոնք առկա են Հայաստանում: Դրանք վերաբերվում են երկկողմ հարաբերությունների շրջանակում նման հնարավորությունների օգտագործմանը: Աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ: Դրա նպատակն է առավել ընդհանուր եղանակով Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնել միջազգային ներդրումային համայնքին, բացահայտել այն առավելությունները, որ օտարերկրյա  ներդրողները կարող են գտնել Հայաստանում»,-ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով Ներդրումների աջակցման կենտրոնի գործառույթներին՝ նախարարը նշեց, որ այն  ուղղված է Հայաստանում գործելու պլաններ ունեցող կազմակերպությունների՝ այստեղ առաջացող հարցերը կարգավորելու աջակցությանը: Կենտրոնն աջակցում է, որ այն հարցերը և խնդիրները, որոնք առաջանում են հատկապես պետական կառավարման մարմինների հետ հարաբերություններում՝ կապված տարբեր թույլտվությունների ստացման, տարբեր ընթացակարգերով անցնելու խնդրի հետ, ստանան արագ լուծում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին