Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Microsoft-ը դադարեցրել Է Windows 7 օպերացիոն համակարգի տեխօժանդակումը

Windows 7 գործառական համակարգի, որը թողարկվել Է 2009 թվականի հոկտեմբերի 22-ին, տեխնիկական օժանդակումը եւ նորացումը հունվարի 14-ից դադարեցվում են: Այդ մասին իր կայքում հայտնել Է ԱՄՆ-ի Microsoft ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«10 տարի հետո Windows 7-ի օժանդակումը հունվարի 14-ից դադարեցվում Է»,- ասված Է հաղորդագրության մեջ: Համակարգիչները, որոնցում տեղակայված Է Windows 7 գործառական համակարգը, կշարունակեն գործել, բայց Microsoft-ն այլեւս տեխնիկական օժանդակություն ցույց չի տա եւ նորացումներ չի թողարկի: Ընկերությունը Windows 7-ի օգտատերերին խորհուրդ Է տվել ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին