Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

«Բարսելոնա»-ն խզել է պայմանագիրը Վալվերդեի հետ և նրա փոխարեն նշանակել նոր մասնագետի

«Բարսելոնա»-ն Էռնեստո Վալվերդեին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել մինչ օրս որևէ տիտղոս չնվաճած մասնագետի:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` «Բարսելոնա»-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի ղեկավարության և Վալվերդեի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզվել է: Մարզչի պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Էռնեստո Վալվերդեն «Բարսելոնա»-ն գլխավորել է 2017 թվականին:

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ է նշանակել  61-ամյա իսպանացի Կիկե Սետիենին: Նա թիմի հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր:  Մինչ այս Սետիենին աշխատել է «Ռասինգ»-ում, «Բետիս»-ում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին