Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ճապոնացի միլիարդատերը կյանքի ընկերուհի է փնտրում Լուսին թռչելու համար

Տիեզերական զբոսաշրջիկ Յուսակու Մաեձավան, որը պետք Է 2023 թվականին առաջինը թռիչքի ուղեւորվի SpaceX ընկերության Starship տիեզերանավով, կյանքի ընկերուհի է փնտրում, որը պատրաստ լինի իրեն ընկերակցելու Երկրի արբանյակի շուրջը շրջագայությանը: Այդ մասին հայտարարությունը 44-ամյա ճապոնացի միլիարդատերը զետեղել Է իր կայքում՝ նշելով, որ կցանկանար այդ արկածը կիսել իր սիրած կնոջ հետ: Հավակնորդուհիներից հայտերն ընդունվում են մինչեւ հունվարի 17-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այս ամռանը Մաեձավան Իլոն Մասքի ընկերության կողմից ընտրվել Է որպես առաջին առեւտրային սպասարկյալ դեպի Լուսին թռիչքների համար:

Ամերիկացի աստղանավորդների վերջին թռիչքը Լուսին կայացել Է 1972 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր մարդիկ չեն ձեռնարկել նման առաքելություններ:

Մաեձավան վերջերս բաժանվել Է 27-ամյա դերասանուհի Այամե Գորիկիից: «Միայնությունն ու ունայնությունը պատում են ինձ, բայց այնուամենայնիվ մի բան եմ ցանկանում. մշտապես սիրել մի կնոջ»,- գրել Է նա: Նոր ընկերուհու ընտրությունը ճապոնացի ձեռանարկատերը պլանավորում Է կատարել եռամսյա ժամկետում: Թկնածու կանանց առաջադրվող պահանջների ցանկում նշված Է, որ նա պետք Է լինի 20-ից բարձր տարիքի, չամուսնացած, թեկնածուն պետք Է «միշտ լինի պոզիտիվ»: Ենթադրվում Է համաձայնությունը տիեզերք թռչելուն: Յուսակու Մաեձավան իր կարողությունը, որը ենթադրաբար գնահատվում Է 3 միլիարդ դոլար, վաստակել Է Zozo հագուստի վաճառքի մանրածախ ցանցում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին