Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

«Ryanair»-ի առաջին չվերթի իրականացումը կարող է լինել ուշացումներով

 Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության առաջին չվերթը Հայաստան հունվարի 14-ին ամենայն հավանականությամբ կկայանա, սակայն կարող են լինել ուշացումներ:

«Արմենպրես»ի մամուլի սրահում կայացած ասուլիսում այս մասին նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Խնդիրը Ryanair-ի հետ կապ չունի: Իտալիայում կարգավարները գործադուլ են անելու: Ես կապ եմ հաստատել ավիաընկերության ղեկավարության հետ: Սկզբում Հայաստանը ներառված է եղել չեղարկվող չվերթների ցանկում, սակայն հետո հանվել է: Երբ կոնկրետ տվյալներ լինեն, մենք անպայման կհաղորդենք: Խորհուրդ ենք տալիս հետևել կոմիտեի կայքին»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին