Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Աբու Դաբին հյուրընկալում է «Կայունության շաբաթ» ֆորումը

Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բն Զայեդ ալ Նահյանի  բարձր հովանու ներքո Աբու Դաբին 2020թ.  հունվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում  հյուրընկալում է «Կայունության շաբաթ» ֆորումը, որն աշխարհում վերականգնվող էներգիայի նախագծերը խթանելու և դրանցում ներդրումներ ներգրավելու  համաշխարհային հարթակ է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատնից:

«Աբու Դաբիի կայունության շաբաթն» անցկացվում է 2008 թվականից ի վեր և միավորում է պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով:

Այս տարի ֆորումը կհյուրընկալի ավելի քան 10 երկրների և կառավարությունների ղեկավարներ, 150 նախարարներ, փոխնախարարներ, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, 800 համաշխարհային ընկերություններ և ավելի քան  35 հազար մասնակից։ Ակնկալվում է, որ ֆորումի այս տարվա նստաշրջանի ներդրումները կկազմեն ավելի քան 10 մլրդ դոլար։

Էմիրաթական ղեկավարության խոհեմ տեսլականի շնորհիվ՝  ԱՄԷ-ն արդյունավետ, դրական և ազդեցիկ դեր է խաղում գլոբալ կայունության նպատակների իրականացմանն օժանդակելու գործում՝ նախաձեռնելով այնպիսի կարևոր միջոցառումներ և ծրագրեր, ինչպիսին է «Աբու Դաբիի կայունության շաբաթը»։

2008թ. ի վեր «Աբու Դաբիի կայունության շաբաթը» ձգտում է ամրապնդել կայունությանն ուղղված գլոբալ երկխոսությունը: Այս տարի միջոցառման թեմաներն ընդլայնվել են՝ վերականգնվող էներգիայի հետ մեկտեղ ընդգրկելով նաև այլ ոլորտներ և խնդիրներ, որոնք նպաստում են տնտեսական աճի և կայուն զարգացման առաջխաղացմանը։ Նման քաղաքականությունը համապատասխանում  է ԱՄԷ-ի 2021թ․-ի տեսլականին և ՄԱԿ-ի կողմից հաստատված կայուն զարգացման նպատակներին:

Ֆորումի 2020թ. նստաշրջանը ներառում է 6 հիմնական թեմա, դրանք են՝ Էներգիա և կլիմայի փոփոխություն, ջուր և սնունդ, շարժունակության ապագա, տիեզերքի բացահայտում, առողջապահության ոլորտում կենսատեխնոլոգիա և ավելի լավ կյանքի համար տեխնոլոգիա։ Ֆորումի բոլոր թեմաների և ծրագրերի շրջանակներում անդրադարձ կկատարվի 3 հիմնական թեմաներին, դրանք են՝  արհեստական բանականությունը, հասարակությունը և երիտասարդությունը։

«Աբու Դաբի կայունության շաբաթն» ամրապնդում է Աբու Դաբիի դերը որպես կայունության համաշխարհային մայրաքաղաք՝ միավորելով կայուն ապագա կերտելու ջանքերը և համախմբելով բոլոր ոլորտներն ու ծրագրերը, որոնք կապված են էներգետիկայի հետ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին