Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Մեր երկրի ամենազգայուն խնդիրներից մեկը դատական համակարգի կայացումն է: Այս խնդիրը միայն ձեզնից կախված չէ, բայց դուք կարևոր ներդրում եք ունենալու, որովհետև քաղաքացիների համար դատարանը վերացական չէ: Դուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք»,- ասել է նա:

Նախագահ Սարգսյանը նորանշանակ դատավորներին հորդորել է մշտապես հավատարիմ մնալ Սահմանադրությանն ու օրենքներին. «Անգամ ամենափոքր, գուցե՝ թվացյալ ոչ այնքան կարևոր գործը քննելիս մի՛ մտածեք, որ այդ խնդիրը կարևոր չէ: Քաղաքացիները պետք է վստահություն ունենան, որ իրոք արդար լուծում է տրվել՝ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին