Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Զելենսկին ակնկալում է, որ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավորները կպատժվեն

 Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ Իրանը ամբողջությամբ պետք է ընդունի մեղքը Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի խոցման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զելենսկին այս մասին գրառում է  կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այս առավոտը լավը չէր, բայց այն բերեց ճշմարտություն: Դեռ միջազգային հանձնաժողովի աշխատանքների ավարտից առաջ  Իրանը իրեն մեղավոր ճանաչեց ուկրաինական ինքնաթիռի խոցման համար: Բայց մենք պնդում ենք, որ Իրանն ամբողջությամբ ընդունի մեղքը:

Մենք Իրանից ակնկալում ենք լիարժեք և բաց հետաքննության պատրաստակամություն, մահացածների մարմինները վերադարձ, փոխհատուցման վճարում, դիվանագիտական ուղիներով պաշտոնական ներողություն, ակնկալում ենք, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Զելենսկին:

Ավելի վաղ, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի հետևանքով։

Իրանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։ Նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել «բարձրացված մարտական պատրաստվածության» պայմաններում՝ կապված Իրանի հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել միջոցներ ձեռնարկել փոխհատուցման համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է ինքնաթիռի վթարի հետաքննությունը:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար Բոինգ -737 ինքնաթիռը կործանվել էր Իրանի օդանավակայանի մոտակայքում։Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ, զոհվել են։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին