Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Չինաստանում մահացել է նախկինում անհայտ վիրուսով վարակված առաջին մարդը

Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է նախկինում անհայտ վիրուսով վարակված 61-ամյա տղամարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է Reuters-ը՝  հղում անելով բժիշկներին:

Դեռ պարզ չէ, արդյոք վիրուսն է դարձել տղամարդու մահվան պատճառ: Վիրուսի հայտնաբերումից առաջ նրա մոտ ախտորոշվել է որովայնի ուռուցք և լյարդի քրոնիկ հիվանդություն:

Դեկտեմբերին Չինաստանում տեղի է ունեցել անհայտ վիրուսի համաճարակի բռնկում:

Ընդհանուր առմամբ այդ վիրուսը հայտնաբերվել է 41 մարդու մոտ, նրանցից յոթը գտնվում են ծանր վիճակում: Հունվարի 3-ից ի վեր նոր վարակներ չեն հայտնաբերվել:

Չինաստանում անցկացված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ սա կարող է լինել կորոնավիրուսի նոր տեսակ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին