Ուրբաթ, 20. 03. 2026

spot_img

ԱՄՆ-ի արբանյակը իրանական երկու հրթիռի ջերմային հետք Է արձանագրել դեպի Boeing տանող ճանապարհին

ԱՄՆ-ի հետախուզական արբանյակն ուկրաինական օդանավի կործանումից առաջ արձանագրել Է երկու իրանական հրթիռների ջերմային հետք, որոնք արձակվել են ինքնաթիռի ուղղությամբ: Այդ մասին հայտնել Է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցչի, որը չի ցանկացել հայտնել իր անունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզությունը համոզված Է, որ իրանական ռադարը թիրախավորել Է ուկրաինական ինքնաթիռը եւ հետո դրա վրա արձակվել են «երկիր-օդ» դասի երկու հրթիռ, որոնք խոցել են օդանավը:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի բարձրաստճան ներկայացուցչի, որը ծանոթացել Է հետախուզության տվյալներին, հայտնել Է, որ ինքնաթիռը խոցվել Է ռուսական արտադրության երկու SA-15 (ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դասակարգմամբ այդպես Է անվանվում ռուսական արտադրության «Տոր-Մ1» համալիրը) զենիթային հրթիռներով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին