Ուրբաթ, 20. 03. 2026

spot_img

Հայաստանում 2020-ը խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը

Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2020» քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ միության «Ֆեյսբուք»-ի էջում:

Թեկնածու թռչուններն էին  սև արագիլը, բզակտուցը, սպիտակահոնք կեռնեխը, ճահճային մկնաճուռակը, օձակեր արծիվը և մեծ սուզակը: Հարցումը մեկնարկել էր նոյեմբերին և մասնակիցներին հնարավորություն էր տրվել քվեարկել առցանց և էլեկտրոնային քվեաթերթերով:
Առցանց քվեարկության արդյունքներն են սև արագիլը (81 ձայն), բզակտուցը (54 ձայն), սպիտակահոնք կեռնեխը (88 ձայն), ճահճային մկնաճուռակը (22 ձայն), օձակեր արծիվը (62 ձայն) և մեծ սուզակը (52 ձայն):

Էլեկտրոնային (PDF ձևաչափի) քվեաթերթերով ստացած արդյունքներն են՝
սև արագիլը (1009 ձայն), բզակտուցը (847 ձայն), բպիտակահոնք կեռնեխը (812 ձայն), ճահճային մկնաճուռակը (64 ձայն), օձակեր արծիվը (157 ձայն) և մեծ սուզակը (65 ձայն):

Արդյունքում հետևյալ պատկերն է.

  1. Սև արագիլ՝ 1090 ձայն
    2. Բզակտուց՝ 901 ձայն
    3. Սպիտակահոնք կեռնեխ՝ 900 ձայն
    4. Օձակեր արծիվ ՝ 219 ձայն
    5. Մեծ սուզակ՝ 117 ձայն
    6. Ճահճային մկնաճուռակ՝ 86 ձայն

Ընդհանուր թվով հարցմանը մասնակցել են 3313 հոգի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին