Ուրբաթ, 20. 03. 2026

spot_img

Իրանագետը Սոլեյմանիի սպանությունից հետո 40 օրվա ընթացքում բացառում է Իրան- ԱՄՆ բանակցությունները

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը բացառում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո 40 օրվա ընթացքում Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին իրանագետը հայտնեց հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այս պահի դրությամբ իրանական հասարակության մոտ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալու կամ լարվածությունը թուլացնելուն միտված տրամադրություններ չկան: Դրանք չկան, հաշվի առնելով թե՛ քաղաքական, թե՛ գաղափարախոսական ու կրոնական առանձնահատկությունները: Սգո 40 օրվա ընթացքում մարդուն սպանածի հետ բանակցությունները բացառվում են թե՛ գաղափարախոսական, թե՛ կրոնական առումով: Իրանցիներն օգտագործելու են իրենց ունեցած բոլոր հնարավորությունները` Մերձավոր Արևելքում կրճատելու Միացյալ Նահանգների զինված ներկայությունը»,- ասաց Ոսկանյանը:

Իրանագետը նշեց, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը համախմբել է իրանական ողջ հասարակությանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին