Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Իրանը ձգտում Է ամրապնդել միջուկային գործարքը. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել Է, որ իր երկիրը ձգտում Է ամրապնդել միջուկային գործարքը: Այդ հայտարարությունն արվել Է հունվարի 9-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանը Եվրոպայի հետ մեկտեղ ձգտում Է կայունություն հաստատել տարածաշրջանում եւ ամրապնդել միջուկային գործարքը»,-նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «Թեհրանի համար շատ կարեւոր Է, որ Եվրոպան, Չինաստանը եւ Ռուսաստանը կարեւոր դեր խաղան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման հարցում եւ պաշտպանեն Իրանի շահերը»:

Նախօրյակին Ռոհանին հայտարարել Էր, որ Իրանի ատոմային ծրագիրն իր կողմից պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլից հետո, որն ստանձնել Էր միջուկային գործարքի շրջանակում, կկրի խաղաղ բնույթ: «Միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլը կառավարության՝ կարեւոր քայլը դարձավ խաղաղ ատոմային ծրագրի զարգացման ճանապարհին»,- ասել Է նա: Ռոհանիի խոսքով՝ «Թեհրանն ամբողջ աշխարհին հայտարարել Է, որ այսուհետեւ Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը ոչնչով սահմանափակված չԷ»:

Հունվարի 5-ին իսլամական հանրապետությունը հայտարարել Է 2015 թվականի միջուկային գործարքի կրճատման եզրափակիչ փուլի մասին: Թեհրանի նոր քայլը ենթադրում Է, որ նա չի կատարելու ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալԳործողությունների համատեղ համապարփակ պլանով նախատեսված սահմանափակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին