Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Պետությունը կարող է ապահովել էներգետիկ համակարգի սուվերեն աշխատանքը. քննարկում կառավարությունում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հունվարի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության վերաբերյալ քննարկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում հավանական մարտահրավերները՝ շատ կարևոր է գնահատել, վերլուծել և հասկանալ այն բոլոր ռիսկերը և վտանգները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի էներգետիկ համակարգի համար, ինչպես նաև մատնանշել դրանց չեզոքացման ուղիները:

Քննարկվել են էներգետիկ ինքնաբավությանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանը վերաբերող հարցեր: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ գերատեսչությունների կողմից ներկայացվել են իրադարձությունների զարգացման հավանական սցենարները և ամեն սցենարի համար պետության կողմից իրականացվելիք անհրաժեշտ քայլերը և գործողությունների հաջորդականությունը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ մասնակիցները նշել են, որ այսօր Հայաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման և պետությունը լիովին կարող է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ և սուվերեն գործունեությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին