Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Հայտարարվել են ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքները

Լոնդոնն առաջին տեղն Է զբաղեցրել «Աշխարհի լավագույն քաղաքներ-2020» վարկանիշում, որը կազմվել Է Resonance Consultancy-ի փորձագետների կողմից: Ցուցակը հրապարակված Է կոնսալտինգային ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համապատասխան հետազոտության շրջանակում վերլուծաբանները 1 միլիոնից ավելի բնակչությամբ քաղաքները գնահատել են մի շարք պարամետրերով, որոնց թվում եղել են՝ կլիման, անվտանգության մակարդակը, հանգստի համար ենթակառուցվածքների առկայությունն ու տեսարժան վայրերը, կրթական հաստատություններով, օդանավակայաններով, ռեստորաններով եւ խանութներով ապահովվածությունը, կրթված բնակիչների բաժինը, քաղաքացիների եկամուտների մակարդակը, քաղաքի հանրաճանաչությունը սոցիալական ցանցերում:


Հետազոտության տվյալներով՝ կյանքի համար աշխարհի լավագույն մեգապոլիսների վարկանիշը գլխավորել Է Լոնդոնը, որին հաջորդում են Նյու Յորքը, Փարիզը եւ Տոկիոն: Մոսկվան զբաղեցրել Է ցուցակի հինգերորդ հորիզոնականը:


Վարկանիշի թոփ-10-ում նաեւ հայտնվել են (վարկանիշում դիրքերի նվազման կարգով) Դուբայը, Սինգապուրը, Բարսելոնան, Լոս Անջելեսը եւ Հռոմը:

 
 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին