Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Կառավարությունը նոր արտոնություն տրամադրեց տեքստիլի ոլորտի ներդրումային ծրագրին

Կառավարությունը լրացում կատարեց «Անիթեքս» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատման արտոնությունից թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2018 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (մանրաթելի, վերմակների, բարձերի արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 8.6 մլրդ դրամ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ հիմնավորման, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 2.8 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 44 նոր աշխատատեղ և իրականացվել 696 մլն 484 հազար դրամի ներդրում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին