Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Իրանական «Ղոդս»-ի նոր հրամանատարը հայտարարել Է, որ շարունակելու Է Սոլեյմանիի ուղեգիծը

 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Կաանին հայտարարել Է, որ շարունակելու Է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ուղեգիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRIB հեռուստաալիքը:

«Մենք ամբողջ հզորությամբ կշարունակենք շարժվել այդ լուսավոր ուղիով»,-հայտարարել Է Կաանին՝ շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ իրեն ընտրել են «Ղոդս»-ի նոր հրամանատար: «Տա Աստված, որ այդ գրոհն ամրապնդի իրաքյան խորհրդարանի հանգուցային որոշումն ու տարածաշրջանի ժողովուրդների կամքը եւ օգնի ԱՄՆ-ին ու գլոբալ գոռոզամտությունը վտարելու տարածաշրջանից»,-հայտարարել Է Կաանին:

Ինչպես հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանն Իրաքում հրթիռային հարված Է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Հրթիռակոծման են ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը եւ Էրբիլի օդանավակայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին