Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Գիտնականները կյանքը տասը տարով երկարացնելու միջոց են առաջարկել

Օգտակար սովորությունները, այդ թվում՝ կանոնավոր ֆիզիկական վարժությունները եւ առողջ սնվելը, կարող են մարդու կյանքը երկարացնել մոտավորապես տասը տարով: Դա պարզել են կիրառական գիտությունների Հարվարդի համալսարանի եւ Ամստերդամի համալսարանի գիտնականները: Մասնագետների աշխատանքի արդյունքները հրապարակված են British Medical Journal հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուսումնասիրության մեջ օգտագործել են ավելի քան հարյուր հազար 50-ամյա մարդկանց տվյալներ, որոնք գիտական աշխատանքն սկսելու պահին ոչ մի հիվանդություն չեն ունեցել: Նրանց առողջական վիճակին հետեւել են ավելի քան 20 տարի:

Այնուհետեւ հետազոտողներն ուշադրություն են դարձրել այն բանին, թե մասնակիցներից ում մոտ Է հայտնվել սիրտ-անոթային հիվանդություն, քաղցկեղ կամ երկրորդ տիպի շաքարախտ, ինչպես նաեւ այն բանին, թե որ տարիքում Է ի հայտ եկել հիվանդությունը եւ արդյունքում որքան Է ապրել մասնակիցը:

Արդյունքում փորձագետները որոշել են ռիսկի հինգ հիմնական գործոններ՝ ծխելը, «չափավոր» չափաբաժիններով ալկոհոլ օգտագործելը, ճարպի կամ շաքարի բարձր պարունակությամբ ոչ առողջ սնունդը, ֆիզիկական ցածր ակտիվությունը եւ ավելորդ քաշը՝ հաշվարկված մարմնի զանգվածի ինդեքսով:

Այս հինգ գործոններով գիտնականները պարզել են, թե քանի «առողջ տարի» կարող Է ակնկալել 50 տարեկան մարդը:
Կանայք, որոնք ունեցել են չորս-հինգ օգտակար սովորություններ՝ օգտակար սնունդ, ֆիզիկական ակտիվություն, լրիվ հրաժարում ծխելուց եւ ալկոհոլ օգտագործելուց, ինչպես նաեւ նորմալ քաշի պահպանում, միջին հաշվով ապրել են 84,4 տարի այն կանանց համեմատությամբ, որոնք առանց այս սովորություններից որեւԷ մեկի առկայության ապրել են 73,7 տարի: Տղամարդկանց համար այս ցուցանիշները կազմել են 81,1 տարի՝ 73,5 տարվա դիմաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին