Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանին չհաջողվեց Իրանում հակահայկական տրամադրություններ ստեղծել

 ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին Ադրբեջանը հակահայկական գործողություններով իր նպատակին չհասավ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Այն, որ այդ օրերին Ադրբեջանը սոցիալական ցանցում տեղ գտած կեղծ տեղեկատվությունը շրջանառեց՝ փորձելով վնասել Հայաստանին, դա նորություն չէ: Եթե դիտարկում ենք տարբեր ժամանակների փորձը, ապա տեսնում ենք, որ դա Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ էր տարածում, թե  վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված: Ադրբեջանը նպատակ ուներ կեղծ լուրեր տարածել և Իրանում հակահայկական տրամադրություններ ստեղծել: Տարոն Հովհաննիսյանի կարծիքով, Ադրբեջանին դա չհաջովեց:

«Ադրբեջանցիները գեներալ Սոլեյմանիին կապում էին Ղարաբաղի հետ, փորձում էին ազգանունների համեմատություններ անել, «յան»-եր տեսնել: Սոցցացում տեղ գտած կեղծ լուրն էլ թարգմանվել էր պարսկերեն, սակայն մեծ տարածում չէր գտել իրանական դաշում: Հակառակ դրան, հայկական կողմի տարածած տեղեկատվությունը տարածում գտավ իրանական դաշտում, այսինքն՝ տեղ հասավ հայկական կողմի տեսակետը»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվական դաշտին, ապա այդտեղ, ըստ փորձագետի, հստակ հակաիրանական տրամադրություններ կային:

Օգտվելով Իրանում ստեղծված իրավիճակիցադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ էր տարածում այն մասինթե  վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփինԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ: Հարկ է նշելոր սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայիրանական բարեկամական հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի ուղարկել ԱՄՆ նախագահին: Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին