Հինգշաբթի, 05. 03. 2026

spot_img

Իրանը հրաժարվում Է Boeing-ին հանձնել կործանված օդանավի «սեւ արկղերը». ԶԼՄ-ներ

Իրանը հրաժարվում Է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանի մերձակայքում աղետի ենթարկված Boeing-737-800 ինքնաթիռի «սեւ արկղերը» արտադրողին հանձնել հետազոտությունների համար: Այդ մասին հայտնել Է Mehr իրանական լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք «սեւ արկղը» չենք հանձնի արտադրողին ու ամերիկացիներին»,-հայտարարել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն, որի խոսքը մեջբերում Է լրատվամիջոցը: Նա ճշտել Է, որ դեռեւս չի ընտրվել այն երկիրը, որին ինքնագրիչները կհանձնեն վերծանման համար: Աբեդզադեն ընդգծել Է, որ վթարի պատճառը չի բացահայտվի , նախքան «սեւ արկղի» տվյալների վերլուծության ավարտվելը: Ավելի վաղ IRIB իրանական պետական հեռարձակողը հայտնել Է, որ ինքնաթիռի ընկնելու վայրում հայտնաբերվել են ուկրաինական ինքնաթիռի երկու «սեւ արկղերը»:

Մինչ այդ ԶԼՄ-ները, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել են, որ Boeing ընկերությունը տեղեկացվել Է օդանավի կործանման մասին, այն սկսել Է տեղեկատվություն հավաքել ողբերգության հանգամանքների վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին