Ուրբաթ, 06. 03. 2026

spot_img

Զրոյական հարկեր անձնական իրերի համար. Շրջանառվել է հայրենադարձության խթանման նոր նախաձեռնություն

Հայաստան վերադարձողները կարող են ներկրել իրենց անձնական իրերը առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նոր նախաձեռնության մասին տեղեկացրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:  

«Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ ՝ դուք ՀՀ քաղաքացի եք թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում, թե ոչ, եթե փաստացի 3 տարի (ճշտվելու է համապատասխան ծրագրի միջոցով) չեք ապրել Հայաստանում և ցանկանում եք մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող եք ներկրել ձեր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ… և այլն, ինչպես նաև մինչև վերադարձնն առնվազն 6 ամիս ձեզ պատկանող մեկ ավտոմեքենա: Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է»,-նշել է Սիսակ Գաբրիելյանն՝ ընդգծելով, որ արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում:  Նա առաջիկայում մանրամասներ կներկայացնի նախաձեռնության վերաբերյալ:

Նախագծի մշակմանն օժանդակելու համար Սիսակ Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ մաքսային ծառայության պրոֆեսիոնալ անձնակազմին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ՀՀ արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին