Կիրակի, 01. 03. 2026

spot_img

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան բացվեց Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան բացվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեսպանատան առջև նաև մոմավառության արարողություն տեղի ունեցավ:

«Այսօրվա սգո մատյանը բացված է մեր գեներալ-գնդապետ Ղասեմ Սոլեյմանիի նահատակման կապակցությամբ: Գեներալ Սոլեյմանին և իր զինակիցները մեծ դերակատարություն են ունեցել Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում: Նրանք իրենց անձնազոհությամբ հազարավոր մարդկանց կյանքեր են փրկել Իրաքում և Սիրիայում»,- ասաց փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հույս հայտնեց, որ տարածաշրջանում լարվածությունը կթուլանա:

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին` Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի` Ղասեմ Սոլեյմանիի վախճանի կապակցությամբ և հույս հայտնել, որ հետագա լարվածությունն արագ կթուլանա»,- նշեց նախարարը:

Սգո մատյանը բաց կլինի հունվարի 9-ին, ժամը 11:00-13:00-ն:

Հունվարի 3-ին Ղասեմ Սոլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել ենոր սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումըԱՄՆը Սոլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համարիսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել էոր Սոլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել էոր Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սոլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելովոր Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել:

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ըվկայակոչելով Սպիտակ տանՊետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել էոր ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակիսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել էոր Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխանորը կարող է հետևել Իրանի կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելովոր դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին