Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Վրաստանի վարչապետը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է երկրի հայ քաղաքացիներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել երկրի հայ քաղաքացիներին՝ Սուրբծննդյան տոնի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի ուղերձը հրապարակված է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում:

«Մեր բոլոր հայ քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ ծնունդն ու Քրիստոսի հայտնության տոնը, ուրախ Սուրբ ծնունդ եմ մաղթում: Խաղաղություն, երջանկություն և բարգավաճում եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքին: Սերն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջև ամրացած է դարերով, և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Այս տոնական օրը մաղթում եմ ամենայն բարիք»,- ասված է շնորհավորական ուղերձում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին