Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԳՇ պետերի հանդիպմանը կքննարկվի Իրաքում տիրող իրավիճակը

Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ երկրների գլխավոր շտաբերի պետերի հանդիպմանը կքննարկվի Իրաքում առկա իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՆԱՏՕ-ի աղբյուրը:

«Իրաքում առկա իրավիճակը և Իրանի և ԱՄՆ հարաբերությունների սրացումն անպայման կքննարկվեն հունվարի 14-ի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների գլխավոր շտաբերի պետերի հանդիպման ընթացքում»,- նշել է նա:

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել ենոր սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումըԱՄՆը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համարիսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել էոր Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել էոր Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելովոր Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարելԻրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ըվկայակոչելով Սպիտակ տանՊետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել էոր ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակիսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել էոր Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխանորը կարող է հետևել Իրանի կողմից։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելովոր դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆում:

Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով դուրս բերել օտարերկրյա զորքերը երկրի տարածքից: Խորհրդարանը կոչ է արել արգելել ցանկացած օտարերկրյա ռազմական ակտիվություն երկրում, օդային տարածքում կամ տարածքային ջրերում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներով է նման ակտիվությունը պայմանավորված: Այժմ Իրաքում մոտ 5000 ԱՄՆ զինծառայող կա, որոնք հիմնականում ռազմական խորհրդականներ են:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրաքը կհանդիպի աննախադեպ պատժամիջոցների, եթե տեղի իշխանությունները որոշում ընդունեն ԱՄՆ զորքը Իրաքի տարածքից դուրս բերելու մասին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին