Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Լիբիայի ազգային բանակի հրամանատարը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Խաֆտարը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի և արտաքին ուժերի ներխուժմանն հակազդելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը՝ նստավայրը Տրիպոլիում, Անկարայից ռազմական օգնություն էր խնդրել Խալիֆա Խաֆտարի հնարավոր հարձակման համատեքստում: Նշվել է, որ խոսքը «օդային, ցամաքային, ծովային» աջակցության մասին է:

Թուրքիայի խորհրդարանը հունվարի 2-ին հաստատել է թուրք զինվորականների ուղարկումը Լիբիա: «Մենք այսօր հայտարարում ենք ջիհադ և համընդհանուր մոբիլիզացիա: Զենք տրամադրվելու է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, զինվորականներին ու քաղաքացիական անձանց»-հայտարարել է հրամանատարը:

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր բանակին դրդում է մահվան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին