Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Սիրիա մեկ օրում վերադարձել է ավելի քան 350 փախստական

Նախօրեին ավելի քան 350 փախստական վերադարձել է Սիրիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պատերազմող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնը հաղորդում է, որ Սիրիա վերադարձել են Լիբանանից, Հորդանանից: Կենտրոնի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ականզերծել են նաև 1,8 հա տարածք:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականին հայտարարվեց Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Ներկայում առաջին պլան է մղվում քաղաքական ճանապարհով կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաև փախստականների վերադարձը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին