Ուրբաթ, 20. 03. 2026

spot_img

Տարեմուտի տոներին ընդառաջ Արցախի պետնախարարն մի շարք այցեր է կատարել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 29-ին նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարտունիում ներկա է գտնվել ՊԲ պահեստազորային սպաների և զինծառայողների 44 ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման ավարտից հետո պետական նախարարը շինարարական աշխատանքներն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է թաղամասի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Նույն օրը Գրիգորի Մարտիրոսյանը Մատաղիսում ներկա է գտնվել զինծառայողների և երեխաների մասնակցությամբ ամանօրյա միջոցառմանը: Պետական նախարարը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով զինվորներին ուժ, եռանդ, իսկ փոքրերին անհոգ մանկություն:

Տարեմուտի տոներին ընդառաջ պետական նախարարն այցել է Մատաղիսի դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Կարևորելով տեխնոլոգիական կրթությունը՝ պետական նախարարն ընդգծել է ինտերակտիվ արտադասարանական դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը: Գրիգորի Մարտիրոսյանը դյուրակիր համակարգիչ է նվիրել լաբորատորիայի սաներին, հույս հայտնելով, որ այն օգտակար կլինի տեխնոլոգիան, ինժեներությունն ու մաթեմատիկան լավագույնս յուրացնելու առումով:

Պետական նախարարը հյուրընկալվել է նաև սահմանամերձ Մատաղիսի ու Թալիշի 6 երեխա ունեցող ընտանիքներին և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին