Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Ֆրանսիայում հասարակական տրանսպորտի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները

 Ֆրանսիայի հասարակական տրանսպորտի աշխատակիցները դեկտեմբերի 28-ին շարունակել են բողոքի ակցիաները, չնայած առջևում տոնական օրեր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներն իրենց ազդեցությունն են թողել ճեպընթաց գնացքների աշխատանքի վրա: Գնացքների միայն 60 տոկոսն է իր սահմանված երթուղին սպասարկում: Դրանից բացի փակվել են մետրոյի մի քանի ուղղություններ: Փարիզի արվարձաններում հասարակական տրանսպորտը խափանումներով է աշխատում:

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը նշել է, որ ամեն դեպքում իրավիճակի հանգուցալուծման նախանշաններ է տեսնում, քանի որ նախորդ օրերին խափանումներն ավելի մեծ ծավալներով են եղել:

Գործադուլն անցկացվում է արդեն մի քանի շաբաթ: Աշխատողներն իրենց բողոքն են հայտնում կառավարության կենսաթոշակային նոր բարեփոխումների դեմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին