Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են Խաժակյանի ՀՔԾ ներկայացրած փաստաթղթերի շուրջ ծավալված աղմուկը

Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդի ժամանակ ստորագրված փաստաթղթերի առնչությամբ ավագանու անդամ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի բարձրացրած աղմուկը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերթական տեղեկատվական փուչիկ որակեց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի վարքագիծը:

«Խաժակյանի հաղորդման հիման վրա այս պահին ՀՔԾ-ում ուսումնասիրություն է իրականացվում. ես չեմ անդրադառնա գործի իրավական բովանդակությանը: Մենք ականատես ենք լինում ընդդիմադիր գործընկերների հերթական տեղեկատվական փուչիկը փչելու գործընթացին: Վերջին ամիսներին Խաժակյանը չակերտավոր սենսացիոն բացահայտումներ էր անում, որոնց հիմքում, ինչպես պարզվում էր, ոչինչ չկար»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ այդ նույն փաստաթուղթը, որն այսօր ներկայացրել է Դավիթ Խաժակյանը ՀՔԾ քննիչին, երեկ իրավապահներին ներկայացրել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:

Խաժակյանը ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոստացավ, որ ինքը կարող է ներկայացնել իր մոտ եղած «ջոկերը»: Դրան ի պատասխան Կարապետյանը նշեց, որ իրենք խնդիր չեն տեսնում այդ ամենում և Խաժակյանը կարող է ներկայացնել իր «ջոկերները», քանի որ վերջում պարզ է դառնում դրանց անբովանդակ լինելը:

«Հայկ Մարությանի արձակուրդի կեսից նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը գործուղվել էր մեկ այլ երկիր: Նախօրոք իմանալով այդ ամենը՝ քաղաքապետը գրել էր, որ Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ լիազորությունները հանձնվելու են փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին: Այստեղ ոչ մի անօրինական գործընթաց չի եղել: Խաժակյանն այս փաստն է փորձում վիճարկել և ներկայացնում է որպես քրեական էլեմենտ»,- պարզաբանեց Հակոբ Կարապետյանը:

Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 25-ի նիստի ժամանակ Դավիթ Խաժակյանն ընդդեմ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել Դատախազություն։

Ըստ Խաժակյանի՝ Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանըորը չի ունեցել դրա իրավունքը եւ ստորագրել է շուրջ 70 ակտ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին