Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համոզիչ հաղթանակ Է տարել «Լիկուդ» կառավարող կուսակցության առաջնորդի ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ Նաթանյահուն հավաքել Է ձայների 72,5 տոկոսն այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակիցը՝ Գիդեոն Սաարը, ստացել Է ընտրողների ձայների 27,5 տոկոսը:
Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել Էր իր հաղթանակի մասին:
«Մեծ հաղթանակ: Շնորհակալություն ընկերներիս եւ «Լիկուդ»-ի անդամներին վստահության, աջակցության եւ սիրո համար: Աստծո օգնությամբ ես «Լիկուդ»-ը մեծ հաղթանակի կտանեմ առաջիկա ընտրություններում եւ կշարունակեմ Իսրայել պետությունն առաջնորդել աննախադեպ նվաճումների»,- գրել Է Նաթանյահուն իր Twitter-ում:
Նշվում Է, որ ընտրություններին կուսակցության 116 հազար անդամների մասնակցությունը կազմել Է 50 տոկոսից փոքր-ինչ պակաս:
Այսպիսով, հենց Նաթանյահուն «Լիկուդ»-ը կառաջնորդի հաջորդ խորհրդարանական ընտրություններ եւ դրանցում հաղթելու դեպքում կկարողանա հետագայում Էլ մնալ կառավարության ղեկավար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:






