Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Նաթանյահուն հաղթանակ Է տարել «Լիկուդ»-ի ղեկավարի ընտրություններում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համոզիչ հաղթանակ Է տարել «Լիկուդ» կառավարող կուսակցության առաջնորդի ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ Նաթանյահուն հավաքել Է ձայների 72,5 տոկոսն այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակիցը՝ Գիդեոն Սաարը, ստացել Է ընտրողների ձայների 27,5 տոկոսը:
Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել Էր իր հաղթանակի մասին:


«Մեծ հաղթանակ: Շնորհակալություն ընկերներիս եւ «Լիկուդ»-ի անդամներին վստահության, աջակցության եւ սիրո համար: Աստծո օգնությամբ ես «Լիկուդ»-ը մեծ հաղթանակի կտանեմ առաջիկա ընտրություններում եւ կշարունակեմ Իսրայել պետությունն առաջնորդել աննախադեպ նվաճումների»,- գրել Է Նաթանյահուն իր Twitter-ում:
Նշվում Է, որ ընտրություններին կուսակցության 116 հազար անդամների մասնակցությունը կազմել Է 50 տոկոսից փոքր-ինչ պակաս:


Այսպիսով, հենց Նաթանյահուն «Լիկուդ»-ը կառաջնորդի հաջորդ խորհրդարանական ընտրություններ եւ դրանցում հաղթելու դեպքում կկարողանա հետագայում Էլ մնալ կառավարության ղեկավար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 
 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին