Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկումը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի աշխատանքային քննարկումը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր հատվածի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է նման քննարկումների կազմակերպումը օրենսդրության արդյունավետ կատարելագործման հարցում և նշել, որ նախագծով ներկայացված է փոփոխությունների երեք խումբ, որոնք առնչվում են ծանուցումներին, պարզեցված ընթացակարգին և գրավոր ընթացակարգով Վճռաբեկ դատարանում վարույթի իրականացմանը:

Այնուհետև, ներկայացվել են նախագծի նախաձեռնման հիմքերը, ինչպես նաև դրանով առաջարկվող փոփոխությունների առանձնահատկությունները, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին