Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Դավիթ Խաժակյանը վերահաստատեց ավագանիում իր լիազորությունները վայր չդնելու մասին որոշումը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ վերահաստատեց ավագանիում իր լիազորությունները վայր չդնելու մասին որոշումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նիստի ժամանակ Խաժակյանը նշեց, որ ինքը ետ չի կանչվել և շարունակելու է իր աշխատանքը որպես ավագանու անդամ:

«Լույս» խմբակցության իմ գործընկերները և ես քննարկում էինք իրականացրել նաև հրապարակային ֆորմատով: Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ գործընկերներից բոլոր այն ձևակերպումների համար, որոնք կարող էին տարաձայնության պատճառ հանդիսանալ»,- նշեց Խաժակյանը և հավելեց, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը կախված է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից:

Մարուքյանը դեկտեմբերի 17-ին հայտնել էրոր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամինԴավիթ Խաժակյանին ետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության  կառավարման   խորհուրդը  դեկտեմբերի 23-ին որոշել էր շարունակել իր մասնակցությունը Երևանի  ավագանիում՝ ի դեմս  Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին