Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Փորձագետն անցնող տարում շփման գծում լարվածության որոշակի նվազում է նկատում

 ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցություններում հայկական կողմը անցնող տարում կարևորել է անհրաժեշտ միջավայրի ստեղծումը և փոխվստահության ձևավորումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը, դեկտեմբերի 24-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը 2019 թվականին» թեմայով գիտաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը:

Փորձագետը նշեց, որ հայկական կողմի պնդմամբ` բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ ներկայումս չկա:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը վերջին հարցազրույցներից մեկում անուղղակիորեն հաստատում է այս իրողությունը: 2019-ին բանակցային գործընթացի շրջանակներում կողմերին չի հաջողվել կոնսենսուսի գալ ինչ-որ փաստաթղթի շուրջ, որպեսզի այն դրվի բանակցային սեղանին: Ավելին, հայկական կողմը պնդում է, որ բավական կարևոր է, որպեսզի կողմերի ընկալումները լինեն միանշանակ սկզբունքների հետ կապված: Սա բավականին կարևոր արձանագրում է, եթե հաշվի անենք վերջին շրջանում և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, և Մամեդյարովի մակարդակով աղավաղված և միակողմանի ներկայացված սկզբունքները»,- շեշտեց Մինասյանը:

Փորձագետը շփման գծում որոշակի լարվածության նվազում է նկատել: Մինասյանը դա պայմանավորում է օպերատիվ կապի ստեղծմամբ:

«Այս տարի Վաշինգտոնում քննարկվել է օպերատիվ կապի առավել արդյունավետ օգտագործումը»,- եզրափակեց Մինասյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին