Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. ԼՀԿ-ում Դավիթ Խաժակյանից պահանջել են վայր դնել ավագանու մանդատը

«Հրապարակ» թերթը գրում է.

Դավիթ Խաժակյանին առնչվող ԼՀ քննարկումներն ընթացել են 2 փուլով. առաջինը բուռն՝  «Holiday Inn» հյուրանոցում` ԼՀ դպրոցի միջոցառման ժամանակ, ուր պահանջվել-առաջարկվել է վայր դնել ավագանու մանդատը:

Հիմնական պահանջողները եղել են Մանե Թանդիլյանը եւ Տարոն Սիմոնյանը, Մարուքյանը չի ցանկացել «վատամարդ» լինել՝ արբիտրի դերում է եղել:

Կուսակցությունում եւս եղել են պնդողներ, որ ճիշտը մանդատը դնելն է,  սակայն առարկողներն ավելի պինդ են գտնվել եւ արձանագրել են, որ Էդմոնի եւ Մանեի ասուլիսներն էին պատճառը, որ թեման տիրաժավորվեց` խորացնելով վարկածը, որ Նիկոլի պահանջն են իրականացնում։

«Մանեն ասուլիսում անհաջող էր ձեւակերպել, ինչից տպավորություն էր ստեղծվել, թե փորձում ենք փակել Խաժակյանի բերանը»,- ասաց ԼՀ խորհրդի անդամը: «Մանեին առավել հետաքրքրում էր հարցադրումը` ինչպես է Խաժակյանը հետայսու շարունակելու իր միսիան»: Ինչպե՞ս։ «Եկանք ընդհանուր եզրակացության, որ Խաժակյանը շարունակում է` պատասխանատվություն չկրելով «Լույս» դաշինքի մյուս անդամների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին