Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի Բ հատորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի Բ հատորը («Հատընտիր պաշտոնականք. 2010-2018»): Ժողովածուն նվիրված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-ամյակին:

Գիրքը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Ժողովածուում ընդգրկված են 2010-2018 թթ. ընկած ժամանակահատվածում Վեհափառ Հայրապետի՝ գիտաժողովների և այլ նշանակալի միջոցառումների ժամանակ ներկայացրած օրհնության խոսքերը, որոնք դասակարգված են ըստ դրանց բնույթի և ընդհանուր ուղղվածության։ Ուղերձները, կոնդակներն ու խոսքերը ներկայացված են ըստ բաժինների և ենթաբաժինների, դասակարգված՝ ըստ ժամանակագրության։ Ժողովածուն ներառում է միայն «Էջմիածին» ամսագրում հրատարակված ամբողջական խոսքերը, որոնց հղումներն արված են ամսագրի համապատասխան համարներին։ շ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին