Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Հռոմի պապը Սուրբ Ծնունդին խաղաղության Է կոչել Ուկրաինայում, Սիրիայում, Կոնգոյում եւ Եմենում

Աշխարհի քրիստոնյաները նշում են Սուրբ Ծնունդը: Այժմ այն պետական տոն Է նաեւ մի շարք մուսուլմանական երկրներում: Կաթոլիկ, բողոքական եւ մի շարք ուղղափառ եկեղեցիներ Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հռոմի պապն առավոտյան աղոթել Է կարծրացած ու եսամոլ մարդկանց սրտերի մեղմացման համար եւ խաղաղության կոչ Է արել՝ հատկապես նշելով Ուկրաինան, Սիրիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Եմենը: «Քաղաքին եւ աշխարհին» իր ուղերձում նա խոսել Է անտարբերության այն պատերի մասին, որոնք ծառանում են փախստականների ճանապարհին, եւ հիշատակել Է այն հավատարիմ քրիստոնյաներին, որոնք զոհվում են հանուն իրենց հավատի: Ընդսմին հովվապետը հիշատակել Է աֆրիկյան երկրները՝ Նիգերիայից մինչեւ Բուրկինա Ֆասո, որտեղ Սուրբ Ծնունդի օրը ծայրահեղականների ձեեռքով ավելի քան 30 կին Է զոհվել:

Նախօրյակին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավանդական Սուրբծննդյան պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել Է, որ Աստված սիրում Է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատթարագույններին:«Դուք կարող Էիք մոլորվել, կարող Էիք խորապես սխալ վարվել, բայց Տերը շարունակում Է ձեզ սիրել»,- ասել Է քահանայապետը, հաղորդել Է BBC-ն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին