Երկուշաբթի, 12. 05. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Կարեն Կարապետյա՞նն է միջնորդել ռուսական իշխանություններին, որ գազի սակագինը չբարձրանա

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի ամիսներին ամենաքննարկվող թեմաներից մեկը ՀՀ ներմուծվող գազի թանկացման հարցն է։ Սա բնական է, քանզի գազի հնարավոր թանկացումն իր հետ բերելու է այլ ապրանքների ու ծառայությունների շղթայական թանկացման, ինչն էլ լուրջ հարված է հասցնելու բնակչության կենսամակարդակին: 

Իշխանությունները պնդում են, որ ձմռան ամիսներին գազը չի թանկանա: 

Ըստ տարբեր տեղեկությունների, գազի գնի բարձրացման պետք է սպասել ապրիլից, չնայած թերթի աղբյուրները վկայում են, որ այդ թանկացումը իրականում տեղի է ունենալու 2020-ի հունվարից, սակայն չի վերաբերելու սպառողներին, քանզի դարձյալ կատարվելու է փոխհատուցում: 

«Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, ռուսական շրջանակներում ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունների հիմնական «պրոտեժեն» ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է, որն ամեն ինչ անում է, որ գազի գնի հետ կապված կտրուկ շրջադարձեր չլինեն։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հենց նա է միջնորդել ռուսական իշխանություններին՝ գազի գինը չբարձրացնել 2019-ի սեպտեմբերին, ինչը նախապես պլանավորված էր։ 

Ըստ տարբեր խոսակցությունների, բանակցությունների արդյունքները մեծապես կախված կլինեն այն հանգամանքից, թե այս ընթացքում ինչպես իրեն կդրսեւորի ՀՀ իշխանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին