Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Փախստականներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրվի ավելի քան 2 մլրդ դրամ

Կառավարությունը Հայաստանում փախստական ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրի շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«2020-ին աննախադեպ իրադարձություն է 2008 թվականից այսօր, որովհետև առաջին անգամ կառավարությունը տրամադրում է շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ՝ փախստական ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Եվ ակնկալվում է ևս 183 ընտանիքների բնակարանով ապահովել 2020 թվականի ընթացքում»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց՝ ունենք դեռևս չսպիացած բազմաթիվ վերքեր, որոնցից մեկը կապված է նաև Արցախյան շարժման ընթացքում, ղարաբաղա-ադրեբեջանական պատերազմի ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցների՝ ՀՀ գալու հետ: «Նրանց մեծ մասն այսօր շարունակում է մնալ անօթևան: Տարիների ընթացքում լուծվել է միայն մարզաբնակ հատվածի խնդիրը, և երևանաբնակները դուրս են եղել այս ծրագրից: Եվ մենք այս տարի վերաբաշխման արդյունքում խնայված միջոցների արդյունքում կարողացել ենք ծրագրի միջոցով գոնե նախնական 112 ընտանիքների համար միջոցներ տրամադրել»,- ասաց նախարարը:

Պապիկյանը լիահույս է, որ բոլոր 112 ընտանիքները կգտնեն իրենց բնակարանները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին