«Նավթոգազը» աշխատանքներ է տանում Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից ստորագրված գազային համագործակցության արձանագրության իրագործման վերաբերյալ համաձայնագրերի տեքստերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:
Ռուսաստանը և Ուկրաինան գազային համագործակցության վերաբերյալ արձանագրություն են ստորագրել հինգշաբթի: Փաստաթղթի համաձայն՝ տարանցումը շարունակելու համար «Գազպրոմ» -ը կստորագրի պայմանագիր Ուկրաինայի «ГТС» օպերատորի հետ, և պայմանագիր՝ «Նավթոգազի» – ի հետ, որի համաձայն այն կպահպանի հնարավորությունները `2020 թվականին 65 մլրդդ խորանարդ մետր գազ փոխադրելու համար, իսկ 2021-2024-ին` 40 միլիարդ խորանարդ մետր:
Արձանագրությունը ներառում է նաև վեճերի լուծման իրավական կարգավորումները:






