Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Ստամբուլում թարգմանվել և լույս է տեսել «Պատմութիւն Մալաթիոյ հայոց» գիրքը

Արշակ Ալպոյաճյանի «Պատմութիւն Մալաթիոյ հայոց» գիրքը, որը պատմում է Մալաթիայի և շրջակա բնակավայրերի հայերի մասին, թարգմանվել և հրատարակվել է Ստամբուլում գործող «Արաս» հրատարակչության կողմից։ Գրքի թարգմանիչն է Սիրվարդ Մալխասյանը։

Ավելի քան 1500 էջից կազմված «Պատմութիւն Մալաթիոյ Հայոց․ տեղագրական, պատմական և ազգագրական» խորագրով գիրքը լույս է տեսել 1961թ․Բեյրութում։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրել է, որ գրքում տեղ է գտել նաև իր ընտանիքի պատմությունը։ «Twitter»-ում Փայլանը գրել է․

«Արշակ Ալպօյաճեանի “Պատմութիւն Մալաթիոյ հայոց” գիրքը Մալաթիացի հայերու միութեան աջակցութեամբ հրատարակուեցաւ “Արաս” հրատարակչութեան կողմէ։ Գիրքը, ուր կայ նաեւ ընտանիքիս պատմութիւնը, կարդացի խոր յուզումով։ Ձեր վարձքը կատար…»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին