Երեքշաբթի, 03. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ կարող է նոր սկանդալ հասունանալ. ավագանու ընդդիմադիր անդամները տևական ժամանակ է՝ փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։

Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչեւ 2011 թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ «Հայկի անունով այս պահին Չեխիայում բավականին գույք կա, ինչը նշանակում է, որ նա հանդիսացել է Չեխիայի քաղաքացի»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:

Իսկ ինչո՞ւ հարցում չեք ուղարկում։ «Չեխիան այդ մասին տեղեկություն չի տրամադրում. մենք դեռ չենք կարողացել ճշտել նաեւ Հայկ Մարությանի տիկնոջ` Իվայի «դևիչյե» ազգանունը, բայց տեղեկություն ունենք նաև, որ նրա հայրը Չեխիայում բավականին հարգված սորոսական է»: Հնարավո՞ր է դա էր պատճառը, որ դարձավ քաղաքապետի թեկնածու։ «Կդժվարանամ ասել»:

Մեր այս հարցերին ի պատասխան՝ քաղաքապետարանի մամլո խոսնակն ասաց. «Քաղաքացիության հասցեատերը մենք չենք՝ ԿԸՀ-ն է, ինչ վերաբերում է տիկին Իվային, մենք բամբասանքներ չենք մեկնաբանում»: Իսկ եթե պարզվի՝ փաստ է, ումի՞ց պետք է ճշտենք։ «Դեկտեմբերի 25-ին ավագանու նիստ է, կարող եք հարցնել անձամբ Հայկ Մարությանից»:

Ի դեպ, ԿԸՀ-ի մասով ավագանու մեր աղբյուրն ասաց. «ԿԸՀ-ն լծակ չուներ ստուգելու. Մարությանն օրենքի ուժով է դարձել քաղաքապետ, եղել է ավագանու ցուցակում, ավագանու անդամը կարող է լինել երկքաղաքացի` չի արգելվում, իսկ քաղաքապետը` ոչ։ Երբ Մարությանին այդ հարցն ուղղում են, ուղիղ պատասխան երբեք չի տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին