Երևանի Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ։






