Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Արցախի նախագահը Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման արարողությանը

 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարևորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լևոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման ու զորացման գործում՝ ընդգծելով, որ նա միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ:

Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լեւոն Հայրապետյանի հարազատները, հասարակության ներկայացուցիչներ:

Լևոն Գուրգենի Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։

Ավարտել է ՄՊՀի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են ՍտեփանակերտումՄարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։

2008 թհոկտեմբերի 16-ինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբիր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախումայլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Նա ձերբակալվել էր Մոսկվայում՝ խարդախության կասկածանքովսակայն չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ռուսաստանաբնակ հայազգի գործարարբարերար Լեւոն Հայրապետյանը կյանքից հեռացել է 2017թ. հոկտեմբերի 18-իներկարատև հիվանդությունից հետո:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին