Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Պուտինը ԱՊՀ երկրներին կտրամադրի Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ԱՊՀ երկրներին տրամադրել արխիվային նյութերի պատճենները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ռուսաստանի ղեկավարը պատմել է այդ արխիվային նյութերի մասին, որից հետո նրանց հրավիրել է այցելել հատուկ կազմակերպված ցուցահանդեսի:

Պուտինը հանձնարարել է ՌԴ  արխիվային դաշնային գործակալության ղեկավար Անդրեյ Արթիզովին տրամադրել այդ փաստաթղթերի պատճեները ԱՊՀ երկրների ղեկավարներին:

Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումը բացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ելույթում նշել է,  որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունների աշխատանքների վերաբերյալ պետությունների ղեկավարները համատեղ որոշումներ են կայացրել:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին