Երկուշաբթի, 02. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ հանդիպում է անցկացրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպման ժամանակ քննարկվել եւ արտադրողների կողմից բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարարների հետ հանդիպմանը բարձրաձայնած խնդիրներից մեկն էլ այն է, որ եթե կազմակերպությունն ունի չկատարված հարկային պարտավորություններ (500 հազար դրամի չափով), ապա տնտեսական գործունեության գործարքները կասեցվում են, եւ հարկ վճարողի գույքի վրա դրվում է արգելանք, ինչն անբարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար: Եւ Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ առաջարկվում է փոխել Հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասը, եւ այդ սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, եթե հարկային չվճարումները որոշակի շեմից ցածր են:

Այսինքն` «չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում» նախադասությունը կփոխարինվի «նախորդ տարվա վճարված հարկերի հանրագումարի 5 տոկոս չափը, բայց ոչ պակաս, քան 3 մլն դրամ կամ ավելի կազմելու դեպքում» նախադասությամբ։ Գործարարները հույս ունեն, որ արդյունաբերական ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտ կստեղծվի»։

Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին