Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը

Վերաքննիչ դատարանը նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 7-ի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ:  

Որոշումը ենթակա է բողոքարկման Վճռաբեկ դատարանում 15-օրյա ժամկետում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դեկտեմբերի 18-ին  Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը:

Նոյեմբերի 7 ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին