Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Հայաստանն արագացնում է Փարիզի համաձայնագրի իրականացումը. COP25-ը քննարկվել է կլոր սեղանի ընթացքում

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ Երևանում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Հայաստանն արագացնում է Փարիզի համաձայնագրի իրականացումը» թեմայով կլոր-սեղանի քննարկումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան, ԵՄ պատվիրակության միջազգային  օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, այդ թվում նաև Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկոն, Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե Տոլոցկիենեն, Գերմայիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Ուենդելբերգերը, Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրգեր Կարլսոն, շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Վարդան Մելիքյանը և Իրինա Ղափլանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դ. Հարությունյանը։

Բացման խոսքով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

Շրջակա միջավայրի նախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի ներկայացուցչությունը COP25-ում և Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունների ընթացքի վերաբերյալ ակնկալվող գործողությունները։
Միջոցառման նպատակն է քննարկել Կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության հանձնառությունները և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, դրա նկատմամբ հարմարվողականության բարձրացմանը, ինչպես նաև ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն տնտեսության զարգացման խթանմանն ուղղված գործողությունները՝ օրենսդրության և քաղաքականությունների ներդաշնակեցման միջոցով, որպես Արևելյան գործընկերության երկիր և «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի շահառու:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Մադրիդում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 25‐րդ համաժողովի (COP25) շրջանակներում դիտարկված թեմաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին