Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Աննա Հակոբյանը և ՌԴ դեսպանը Արյունաբանական կենտրոնում շնորհավորել են բուժվող երեխաների ամանորը – ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Լրատուական Կայք Ռամկավար

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տոնում է հիմնադրման 101-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա հայ  ժողովրդին ու հայոց պետությանն անսահման նվիրվածության, նրանց շահն անձնականից գերադասելի, նրանց անվտանգության համար օրնիբուն աշխատող մարդկային տեսակի, պատվի տոնն է: Հայաստանի անվտանգության մարմիններն իրենց պատմության ընթացքում անցել են բազմաթիվ վայրիվերումներով, և կրկնակի ուրախալի է, որ այսօր մենք մեր մասնագիտական տոնը դիմավորում ենք ՀՀ վերելքի և հզորացման պայմաններում»,- ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին պետական պարգևներով, մեդալներով, վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով, որոնք հանձնեց վարչապետ Փաշինյանը:

Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, անվտանգության մարմինների բարձրաստիճան սպաներ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին